Saturday, October 16, 2010

Miamit dzerqis tak @nkav.... ))))))


                 Անանուն
    (inchek mtacum?)
Լուռ  տխրության  մշուշի մեջ,
Քամու  անտես  գույներով,
Օդի  սառած  մենության  մեջ՝
Տեսնում  եմ  ես  աչքերը  քո...

Եւ  ես  գոռում  եմ  անձայն
Հորիզոնից  այն  մենավոր,
Որտեղ  հավերժ  կողպեցիր
Չասված խոսքեր  բյուրավոր:

Եւ  իմ  անզոր  ձէռքերով,
Փորձում  եմ  հասնել  քո  ձեռքերին.
Սեղմել  անգին  կարոտով,
Սեղմել  ամուր,  մինչև  ցավ
Եւ  շշնջալ  քո  ականջին,
Որ  երազը  վերջացավ...

Որ  ժամանակը  չարացած՝
Այսժամ  խլեց  քեզ  ինձանից
Եւ  ձեռքերս  շղթայած՝
Առանզ  անգամ  ետ  նայելու,
Հէռացավ  իմ  անուրջների՝
Լուռ  ու  թախծոտ  հորիզոնից:

Իսկ  ես  այնքան  եմ  քեզ  կարոտել,
Այնպես  եմ  ուզում  ձեռքերիդ  դիպչել,
Նայել  թախծոտ  աչքերիդ,
Թևեր  առնել  և  նույն  պահին
Իհարկե  իմ  երազներում՝
Դարձյալ  լինել  քո  կողքին...

Mi hat el "Ananun" dzerqis tak @nkav...
Գրկեմ  քամին  ու  քեզ  փարվեմ,
Տրվեմ  անհույս  ցնորքին
Վերջալույսին  այս  տխուր՝
Լուռ  քեզ  փնտրեմ,  անհույս  լացեմ,
Քեզ  հետ  լինեմ  ես  կրկին:

Կարոտած  սրտով  քեզ  ամուր  գրկեմ,
Ժպտամ  ու  լացեմ  ցնորվածի  պես,
Գոնե  հինգ  րոպե  լինեմ  քո  կողքին,
Ցավն  ու  վախը  հեռանան  անտես...

Քեզ  ետ  բերեմ  ես  այսօր,
Կյանքի  օրենքին  հակառակ  գնամ
Քեզ  կորցնելու  այդ  մտքից  անզոր՝
Ուզում եմ  ամենն անդարձ  մոռանալ:

Բայց  լավ  գիտեմ՝  երազում եմ,
Էլ  ինչ  կարող  եմ  հորինել,
Խենթ  ցանկությամբ  ինձ  խաբում  եմ,
Անիմաստ  է  հուսալ,  սպասել...

Բայց  դու  հավերժ  իմ  սրտում  ես,
Որպես  հրեշտակն  իմ  պահապան
Եւ  քանի  կամ՝  միշտ  ապրում  ես,
Իմ  մեջ,  Հոգում իմ  ցուրտ,
         դատարկ,  ունայն...
 

1 comment: